BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ԱԺ-ն ՎՊ նախագահին ընտրեց

ԱԺ-ն ՎՊ նախագահին ընտրեց
12.11.2013 | 13:17

Այսօր ԱԺ պատգամավորները փակ քվեարկությամբ Իշխան Զաքարյանին ընտրեցին ՎՊ-ի նախագահ՝ ձայների 88 կողմ և 13 դեմ հարաբերակցությամբ:

Ի դեպ, և՛ երեկ, և՛ այսօր ՎՊ աշխատակիցներն ուշի ուշով հետևում էին իրենց «շեֆի» ընտրության քննարկումներին: Երեկ նրանք ԱԺ բուֆետում «հացով-թացով» ուղիղ եթերով հետևում էին, թե ինչպես են ընդդիմադիրները խեղճացնում իրենց ղեկավարին: Իսկ այսօր ներկա էին քվեարկությանը և հետևում էին` ով ինչ ասաց, ինչպես քվեարկեց:
Թեև ՀԱԿ խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու ընտրությանը, սակայն և Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը մասնակցեցին և «դեմ» քվեարկեցին: Երկուսն էլ պնդեցին, որ ոչ մի որոշումով պարտավորված չեն և իրենց իրավունքն է՝ մասնակցե՞լ ընտրությանը, թե՞ ոչ:
«Ժառանգությունը» ևս «դեմ» քվեարկեց: Մնում է, որ հաշվելու ժամանակ այս «դեմերը» արձանագրվեն:
Քվերակությանը եկած գեներալ Սեյրան Սարոյանը բավականին աշխույժ տրամադրություն ուներ և խոսելու «հավես»: «ՈՒրիշ»` հակիրճ պատասխաններից հետո ասում է գեներալը և իր «գունեղ» բառուբանով զվարճացնում ներկաներին: Գեներալի «գոհարները»՝ ավելի ուշ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1989

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ